Խոր Վիրապ
ԽՈՐ ՎԻՐԱՊ - վանք - բերդ, կառուցվել է 6-17-րդ դարերում, գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանից 44 կմ հեռավորության վրա։ Տրդատ III թագավորի ամենամոտ դաշնակիցը՝ Գրիգորը, քարոզել է քրիստոնեությունը և հրաժարվել է ընդունել հեթանոսությունը ։ Հայոց թագավոր Տրդատ III-ը բանտարկել է Սբ. Գրիգոր Լուսավորիչին 13 տարի «խոր փոսում»: 301 թվականին, ինչպես ողջ Հայաստանը, այնպես էլ երկրի տիրակալն ընդունել է քրիստոնեությունը և Գրիգոր Լուսավորիչը դարձել է առաջին Հայոց Հայրապետը ։ Հայաստանը դարձել է առաջին երկիրը, ով ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն։ 13-րդ դարից Խոր Վիրապը, լինելով ազգային սրբավայր, դարձել է նաև կրթության, գիտության և մշակույթային կենտրոն։ Վանքի կենտրոնական մասում գտնվում է նաև 17-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին։