Էրեբունի ամրոց

 Էրեբունի ամրոց - պատմական հուշարձան, որ գտնվում Հայաստանի մայրաքաղաք Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ Արին բերդ բլրի վրա: Ըստ 1950 թվականին հայտնաբերված սեպագիր արձանագրության՝ Էրեբունին հիմնադրել է ուրարտական տերության հզորագույն արքաներից մեկը՝ Արգիշտի I-ը (մ.թ.ա. 786-765/764 թթ.)՝ մ.թ.ա. 782 թվականին: Էրեբունի ամրոցը բերդաքաղաքի մի մասն է, որ պահպանվել և հասել է մեզ: Պատմական այս անկարկնելի հուշարձանի անմիջական ժառանգորդը Երևան քաղաքն է, որը նրա շնորհիվ աշխարհի հնագույն մայրաքաղաքներից մեկն է: