Գառնիի հեթանոսական տաճար
Գառնիի հեթանոսական տաճար - գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Ազատ գետի ձախ ափին: Հայտնաբերված հունական արձանագրության համաձայն՝ այն հիմնադրվել է Հայոց թագավոր Տրդատ I-ի կողմից: Ենթադրաբար կառուցվել է մեր թվարկության 77 թվականին: Տաճարը նվիրված էր հայոց դիցարանի՝ լույսի և արևի Միհր աստծուն: 305 թվականին, երբ հայոց արքա Տրդատ III-ը ընդունում է քրիստոնեությունը որպես պետական կրոն, հեթանոսական պաշտամուքնային բոլոր կառույցները ոչնչացվում են: Գառնիի տաճարը միակ հեթանոսական և հունահռոմեական ոճի կառույցն է, որը պահպանվել է Հայաստանի տարածքում: Ենթադրվում է, որ Գառնին մնացել է կանգուն, քանի որ այն լայնորեն ճանաչված էր որպես «արվեստի գլուխգործոց»: