ICN ընկերությունը զբաղվում է լայնաշերտ ինտերնետի և հեռուստատեսության (IPTV) ծառայությունների մատուցմամբ:
Մենք ծառայությունները մատուցում ենք ամերիկյան ժամանակակից սարքավորումներով (CALIX)՝դրանով նպաստելով մեր երկրում տեխնոլոգիաների զարգացմանը:
Մեզ համար չափազանց կարևոր են աշխատակիցների կրթությունը և մասնագիտական հմտությունների զարգացումը: Հնարավորության դեպքում ընկերությունը նրանց գործուղում է վերապատրաստման դասընթացների՝ խրախուսելով նաև առցանց վերամասնագիտացումը:
Ընդունվել եք մեզ մոտ աշխատանքի և մասնագիտական գիտելիքների որոշ բացեր ունե՞ք: Հոգ չէ: Մեր փորձառու մասնագետները ձեզ կօգնեն համալրելու գիտելիքները:
Մեր գրասենյակներում յուրաքանչյուր աշխատակցի համար ապահովված են հարմարավետ պայմաններ, որպեսզի նրանք իրենց սեփական տարածքից հաղորդակցվեն արդի տեխնոլոգիաների աշխարհին:
Մեզ մոտ զուգորդվում են ընկերության և աշխատակցի անձնային աճն ու զարգացումը:
Համոզված եղե՛ք, որ մեր ընկերության ֆինանսա-տնտեսական և մասնագիտական զարգացումն անմիջականորեն նպաստելու է ձեր ֆինանսական վիճակի բարելավմանը և մասնագիտական աճին:
ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
ICN ընկերությունն աշխատանքի է հրավիրում ծառայությունների վաճառքով զբաղվող մասնագետի:
Աշխատանքային պարտականություններ՝
* այցելել բնակարաններ և ազգաբնակչությանը տեղեկացնել մեր ծառայությունների մասին՝ տրամադրելով ընկերության գործունեության մասին պատմող թերթոններ (բուկլետներ):
Բարձր աշխատավարձը երաշխավորված է: Եթե ձեզ հետաքրքրեց այս աշխատանքը, այցելե՛ք մեր գրասենյակ՝ ք. Երևան, Մամիկոնյանց 48 հասցեով կամ զանգահարե՛ք 098 97 97 22 հեռախոսահամարով:
CV-ն ուղարկել տվյալ էլ. հասցեին- info@icn.am