Քարահունջ
Քարահունջ - Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզում, գտնվող հնագույն աստղադիտարան: Այն ոչ միայն Հայաստանի ամենահետաքրքիր կառույցն է, այլև ամենախորհրդավորներից մեկն է աշխարհում։ Քարահունջն առնվազն 7500, իսկ որոշ ուսումնասիրողների հավաստմամբ՝ 9000-12000 տարվա պատմություն ունի: Հնագույն աստղադիտարանի 222 քարերից 84-ի վրա կան ձվաձև անցքեր, որոնց միջոցով մեր նախնիներն ուսումնասիրել են Օրիոնի համաստեղությունը և գիշերային երկնքի ամենավառ աստղը՝ Սիրուսը: «National Geographic» ամսագիրը 2016 թվականին Քարահունջը ներառել է աշխարհի հնագույն աստղադիտարանների ցանկում։