ՍԿԻԶԲ…
Շուրջ 20 տարի մենք տրամադրում ենք հեռահաղորդակցության (տելեկոմ) ծառայություններ: Հիմնադրման առաջին իսկ օրվանից նպատակադրվել ենք գոհացնել մեր բաժանորդներին՝ ծառայություններից օգտվելը դարձնելով ոչ միայն օգտակար, այլև հաճելի:
«Դուք կշարունակեի՞ք օգտվել մի ծառայությունից, որը շարունակական խնդիրներ և քաշքշուք է առաջացնում»: Հիմնադրումից առաջ մտովի այս հարցն ենք տվել մեզ և մեր ապագա բաժանորդներին: Հազիվ թե օգտվեն. կանխատեսել ենք նաև պատասխանը և մեր գործունեության համար գաղափարական հիմք ենք սահմանել լավագույնը լինելը:
Այսպիսով, մենք հիմնադրվեցինք՝ մեր աշխատանքով բաժանորդին հնարավորություն տալով վայելելու հեռահաղորդակցության որակյալ ծառայություններ:
ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
«Ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս պետք է լինեինք լավագույնը»: Իհարկե, առաջին հերթին պետք է պատասխանատվորեն մոտենայինք սարքավորումների ձեռքբերմանը, այնուհետև սպասարկմանը: Մենք ընտրեցինք եվրոպական և ամերիկյան արտադրության նոր սերնդի սարքավորումներ: Դրանք պետք է նվազագույնի հասցնեին շահագործման հետ կապված խնդիրները: Սա նաև բաժանորդների նկատմամբ պատասխանատվության դրսևորում էր: Բաժանորդներից յուրաքանչյուրին անհատական մոտեցումը մեր գերակա առաջնահերթությունն է:
ՄԵՐ ՑԱՆՑԸ: Մենք ժամանակից առաջ ենք ընկնում՝ ապահովելով ցանցի երկարակեցությունը: Նոր սերնդի ցանցը կառուցել և շարունակում ենք կառուցել՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ: Այսպիսով, մեր ցանցը տեխնիկական հագեցածության առումով դեռ երկար է մնալու ժամանակակից:
Նոր սերնդի ցանց, ժամանակակից սարքավորումներ, բարձրակարգ սպասարկում. գործոններ, որ մեզ հնարավորություն են տալիս մեր բաժանորդների հետ վստահ քայլել դեպի տեխնոլոգիական նոր զարգացումներ:
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Միանալ մեզ, միանալ ընդմիշտ Առաջ շարժվելու ինքնավստահություն տալիս են բաժանորդները, երբ միանում են մեզ: Ծառայությունից օգտվելու առաջին իսկ ժամերը նրանց վստահություն են ներշնչում և փաստում, որ մենք միասին գնալու ենք չընդհատվող և կայուն զարգացող ճանապարհով:
ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ
- Լինել կանխատեսելի և ազնիվ գործընկեր:
- Լինել պարտաճանաչ հարկատու:
- Լինել հաճախորդակենտրոն:
- Լինել հոգատար շրջակա միջավայրի եւ բնակչության առողջության նկատմամբ, մեր ենթակառուցվածքները զարգացնելիս չխաթարել բնակավայրերի արտաքին տեսքը:
- Կիրառել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գործիքներ բնակավայրերի, հաճախորդների և աշխատակիցների նկատմամբ:
- Շարունակաբար նպաստել աշխատակիցների կարողությունների և հմտությունների զարգացմանը:
- Համագործակցել բուհերի և կրթական այլ հաստատությունների հետ՝ պրակտիկայի հնարավորություն ապահովելով երիտասարդ մասնագետների համար:
Շարունակական....
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մենք ձգտում ենք ունենալ ձեռնարկություններ, որոնք կլինեն ժամանակակից, մրցունակ, չեն զիջի միջազգային նմանատիպ ձեռնարկություններին: Իրագործելու ենք մեր առջև դրված բոլոր ենթանպատակներն ու նպատակները: Յուրաքանչյուրս մեր տեղում մեր գործը հանգիստ և պատշաճ անելով նպաստելու ենք մեր երկրի զարգացմանն ու հզորացմանը: