Երևան
«ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔ» ԵՐԵՒԱՆ - աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, որը ժամանակի ընթացքում բազմաթիվ փոփոխությունների ենթարկվելով՝ պահպանել է անցյալի հետքերը:
Երևան քաղաքն անվանում են վարդագույն, քանի որ շինությունների մեծամասնությունը կառուցված է վարդագույն տուֆից, կարմիր հրաբխային քարից։ Քաղաքը գտնվում է Հայաստանի արևմուտքում՝ Հրազդան գետի երկու ափերին: Այստեղ բնակեցված է մոտ 1 միլիոն մարդ, որոնց 98 տոկոսը հայեր են: Հայաստանում մայրենի լեզուն հայերենն է: Պայծառ վարդագույնով և մուգ շագանակագույնով ծածկված շենքերը հնի ու նորի համայնապատկեր են ստեղծում: Քաղաքն իր ամենավառ գունավորումը ստանում է արևածագի և արևամուտի ժամերին և օրվա ընթացքում փոխում է իր գույնը՝ կախված թե որտեղ է գտնվում արևը: Սա էլ հենց ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի երազանքն էր՝ կառուցել արևի քաղաք: