Սանահինի Վարդապետարան
ՍԱՆԱՀԻՆԻ ՎԱՐԴԱՊԵՏԱՐԱՆ – Դարեր շարունակ այն եղել է դպրության նշանավոր կենտրոն: Ժամանակակիցները գիտակրթական այդ օջախը բնութագրում են որպես բարձր աստիճանի հասած «մեծահռչակ» հաստատություն։ Դասընթացներն անցկացվել են «Մագիստրոսի ճեմարան» կոչված քարե նստարաններ ունեցող կամարակապ գեղեցիկ շենքում։ Այդտեղ դասախոսություններ է կարդացել երևելի գիտնական, փիլիսոփա, բանաստեղծ Գրիգոր Մագիստրոսը, ինչի համար էլ դահլիճը և շենքը կոչվել են նրա անունով։ Սանահինի կրթական կենտրոնը հովանավորում էին Աշոտ Գ Ողորմած արքան և նրա կինը՝ Խոսրովանուշը։ Սանահինում դասավանդել են աստվածաբանություն, հոգևորական արվեստ, քերականություն,տոմարագիտություն, երաժշտություն և այլ առարկաներ։ Սանահինը հայ դպրության մեջ իր ավանդն է թողել որպես «գրչության արվեստի» կենտրոն, ուր բազմաթիվ ձեռագրեր են արտագրվել, բազմացվել։