ԻՆՉՊԵ՞Ս ՄԻԱՆԱԼ ՄԵՐ ՑԱՆՑԻՆ
Միացում կատարելու համար զանգահարեք կամ գրանցվեք առցանց
Դուք արդեն ծանոթ եք մեր ծառայություններին և ընտրում եք թվային բարձրորակ հեռուստաալիքներ և նոր սերնդի ինտերնետ: Դուք դիմել եք մեզ: Եվ որպեսզի առավել պատկերավոր լինի մեզ միանալու կարգը, ստորև ներկայացնում ենք այն:
Մեզ դիմելուց հետո՝ մի քանի րոպեից մինչև մեկ ժամվա ընթացքում, մեր մասնագետներն առանց հապաղելու այցելում են ձեզ և կատարում մոնտաժման աշխատանքներ: Ընդ որում, այս ամենն առանց որևէ վճարի: Ստացվում է, որ մեզ դիմելուց կարճ ժամանակ անց դուք հնարավորություն եք ունենում վայելելու նոր սերնդի ինտերնետ և բազմաժանր հեռուստաալիքներ:
Եվ գիտե՞ք ինչն է ամենահետաքրքիրը:
Այս ամենն առանց տարեկան պարտավորությունների է:
Մեր ընկերությունը միացումների համար օգտագործում է ամերիկյան «Կալիքս» (Calix) մակնիշի սարքավորումներ, ինչպես նաև տեղադրում է հինգերորդ և վեցերորդ սերնդի WiFi սարքեր (TP-Link):
Մեր մասնագետները ձեզ կառաջարկեն սարքի այնպիսի տեղադրություն, որը կապահովի լավագույն WiFi ծածկույթ՝ բնակարանի ամբողջ տարածքում: Այսպիսով, դուք կարող եք այցելել և առանց ընդհատումների դիտել ձեր նախընտրած կայքերն ու հարթակները:
Հաղորդագրություն ուղարկե՛ք մեզ և անմիջապես միացե՛ք մեր ցանցին՝ օգտվելով նոր սերնդի ինտերնետից և IPTV-ից։