Նորավանք

ՆՈՐԱՎԱՆՔ - Վայոց Ձորի մարզում է գտնվում միջնադարյան Հայաստանի հրաշակերտ վանական համալիրներից մեկը՝ Նորավանքը։ Նորավանքը հիմանդրվել է ավելի վաղ գոյություն ունեցած երկու եկեղեցիների տարածքում՝ 12-րդ դարում։ Հիմնականում վերակառուցվել է 13-14-րդ դարերում։ Համալիրը հիմնադիրը Վահանավանքի վանահայր Հովհաննես կաթողիկոսն է։ Հետագայում՝ հաջորդ երկու դարեի ընթացքում այն ընդլայնվում է Օրբելյանների կողմից և դառնում նրանց տոհմական գերեզմանատունը։  Նորավանքի վանական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին (Բուրթելաշեն) դամբարան-եկեղեցուց, Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցուց, նրան արևմուտքից կից գավթից, Սբ Գրիգոր եկեղեցուց (Ստեփանոս Օրբելյանի դամբարան), միջնադարյան մատուռների և շինությունների մնացորդներից, նորակառույց վանատնից։