Հաղպատի Դպրոց

 ՀԱՂՊԱՏԻ ԴՊՐՈՑ- Նշանավոր ուսումնագիտական հաստատություն 11–13-րդ դարերում։ Հաղպատում ծավալվել են մատենագրական-գիտական բեղուն աշխատանքներ։ Այն առաջին հերթին համարվել է գրչության դպրոց: Գիտակրթական այս հաստատությունը տվել է հայ մատենագրության մի շարք անվանի դեմքեր։ Հաղպատի դպրոցում ուսանել, ստեղծագործել և դասավանդել են ժամանակի բազմաթիվ նշանավոր հոգևորական-գիտնականներ: Այստեղ է գտնվել հայ դպրության միջնադարյան ամենահարուստ գրադարան-մատենադարաններից մեկը։ Հաղպատում գրվել, ընդօրինակվել և ծաղկվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք օգտագործվել են նաև միջնադարյան Հայաստանի գիտաուսումնական այլ կենտրոններում։