Գլաձորի Համալսարան
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ - 13-14-րդ դարերի նշանավոր հայկական կրթօջախ: Այն իր ժամանակի կրոնական, հասարակական, քաղաքական, փիլիսոփայական, նաև ստեղծագործական մտքի զարգացման կենտրոնն էր։ Ժամանակակիցների կողմից անվանվել է «Երկրորդ Աթենք պանծալի», «Մայրաքաղաք իմաստության», «Գերահռչակ համալսարան»։ Գլաձորի համալսարանն ուներ երեք լսարան՝ Եկեղեցական և աշխարհիկ դպրության, Գրչության արվեստի, Խազագիտության և երաժշտության լսարաններ :Հայտնի է, որ Գլաձորի համալսարան ընդունվում էին միջնակարգ կրթություն ունեցող երիտասարդներ, ովքեր 7-8 տարի ուսանելուց հետո պատրաստում էին քննաճառ և պաշտպանում գիտական աստիճան։ Անմրցակից այս կրթօջախ էին գալիս սովորելու Հայաստանի հեռավոր շրջաններից և անգամ Կիլիկիայից։ հայոց միջնադարյան մշակույթում հռչակված է Գլաձորի համալսարանի գրչական մանրանկարչության դպրոցը, որը ճանաչվել է որպես ինքնուրույն հոսանքի՝ բուն Գլաձորյան դպրոց, որտեղ իշխում էր սևի և ոսկեգույնի համադրությունը։